Home / Армения / Թուրքիայում ցանկանում են Գյուլին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Թուրքիայում ցանկանում են Գյուլին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը կարող է հավակնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին: Այսպիսի վարկածի մասին է գրում թուրքական Turkiye պարբերականը:

ՄԱԿ-ում հնարավոր փոփոխությունների մասին հոդվածի հեղինակը նշում է, որ կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղար հարավկորեացի Պան Գի Մունի պաշտոնավարության ժամկետն ավարտվում է 2011 թվականին, և ՄԱԿ-ում այլևս չեն ցանկանում նրան տեսնել այդ պաշտոնում:

Turkiye-ն կարծիք է հայտնում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար կարող է պայքարել նաև Աբդուլլա Գյուլը, ով լավ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Բացի այդ, Գյուլին կաջակցեն Ռուսաստանն ու Չինաստանը, իսկ ՄԱԿ-ի առաջին մահմեդական գլխավոր քարտուղարը հանդուրժողականության օրինակ կհանդիսանա աշխարհի համար:

Tekali Taxi