Home / Հայաստան / Հայաստանն արտոնյալ վարկ կստանա ուռուցքաբանության ոլորտի զարգացման համար

Հայաստանն արտոնյալ վարկ կստանա ուռուցքաբանության ոլորտի զարգացման համար

Նոյեմբերի 23-ին ՀՀ Կառավարությունում Հայաստանի Հանրապետության և «ԱյԲիԷյ մոլեկուլյար» ընկերության միջև կնքվեց «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնի ձեռքբերման պայմանագիրը: Նաև Հայաստանի Հանրապետության և բելգիական «ՔեյԲիՍի» բանկի միջև վարկային համաձայնագիր կնքվեց, որով Կառավարությունը կստանա 5080629.52 եվրո արտոնյալ վարկ: Այն տրամադրվում է պրոտոնային արագացուցչի ձեռքբերման նպատակով:

Այս պայմանագրերի կնքմամբ կսկսվի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքների առաջին փուլը` Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հիմնումը: Մինչև 2011 թվականի սկիզբ կհայտարարվի ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի գնման մրցույթ: 

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը ՀՀ Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարությունների և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ծրագիր է: Ծրագրով նախատեսվում է Երևանում հիմնել ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցքաբանության գերազանցության կենտրոն: Ծրագրի նպատակն է սահմանել նոր տեղական գերազանցության ստանդարտներ ուռուցքաբանության ախտորոշման և բուժման ոլորտում` համագործակցելով եվրոպական և ամերիկյան առաջատար մասնագետների և կլինիկաների հետ: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից:

Tekali Taxi