Home / Հայաստան / Հարավային Կորեայի նախագահը հրամայել է ռմբակոծել ԿԺԴՀ-ի հրթիռային կայանները

Հարավային Կորեայի նախագահը հրամայել է ռմբակոծել ԿԺԴՀ-ի հրթիռային կայանները

Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը հրամայել է ռմբակոծել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հրթիռային կայաններն այն դեպքում, եթե Փխենյանը սադրանքների դիմի իրենց երկրի նկատմամբ: Նախագահը նման հրահանգ է տվել երկրի ռազմական միավորված շտաբերի ղեկավար Հան Մին Գուին:

Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` Լի Մեն Բակը հրաման է տվել «պատասխան հարվածներ» իրականացնել` այսօր Կորեայի Ժողովրդավարական Հանրապետության ձեռնարկած հարվածներին ի պատասխան: Ռազմական գործողությունների հետևանքով երկու ծովային էր մահացել, 19 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

Tekali Taxi