Home / Հայաստան / «Հայկական ժամանակ». Լոս Անջելեսում ստորոգրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Փաշինյանի

«Հայկական ժամանակ». Լոս Անջելեսում ստորոգրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Փաշինյանի

Լոս Անջելեսում տեղի հայ համայնքը ստորագրահավաք է սկսել` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, տեղեկացնում է օրաթերթը:

Լոսանջելեսահայերը Հայաստանի իշխանություններից պահանջում են անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Ստորագրահավաքը նախաձեռնել են Լոս Անջելեսի AMGA հայկական հեռուստաալիքի «Վարագույր» ծրագրի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանը և նույն հեռուստաընկերության «Լրագիր» հաղորդման տնօրեն Անահիտ Մարտիրոսյանը: Ռուդիկ Հովսեփյանը երեկ մեզ փոխանցեց, որ Նիկոլ Փաշինյանին անհապաղ ազատ արձակելու պահանջի տակ արդեն 4150 լոսանջելեսահայեր են ստորագրել: Ստորագրահավաքի ընթացքն ու արդյունքները անակնկալ են նույնիսկ կազմակերպիչների համար: Բացի այդ, Հովսեփյանի փոխանցմամբ, Փաշինյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով է հանդես եկել Ամերիկայի վետերանների միությունը, որի անդամ են Հայրենական պատերազմի և Ղարաբաղի պատերազմի մասնակիցներ:

Tekali Taxi