Home / Հայաստան / «Չորրորդ ինքնիշխանությունը». Բժշկականի ռեկտորը կրճատել է աշխատավարձները

«Չորրորդ ինքնիշխանությունը». Բժշկականի ռեկտորը կրճատել է աշխատավարձները

Օրաթերթը պատմում է Առաջին մանկական հիվանդանոցում անձնակազմի անդամների աշխատավարձների նվազեցման պատճառների մասին:

Առաջին մանկական հիվանդանոցը գտնվում է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բալանսում, ավելի որոշակի` համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի ենթակայության տակ: Կադրային, հիվանդանոցի բյուջեի տնօրինման և նմանատիպ այլ հարցեր կարգավորում է Գոհար Քյալյանը. նա է որոշում` ով որտեղ և ինչքան գումարով աշխատի: Հիմա հիվանդանոցի բուժանձնակազմը նոր փաստի առաջ է կանգնել. Քյալյանը նրանց հոկտեմբերի աշխատավարձը պարզապես կրճատել է` 55-60 հազար դրամը դարձնելով 20-24 հազար դրամ:

Քյալյանը հայտարարել է, թե նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսներին ևս այդքան է կազմելու հիվանդանոցի աշխատակիցների աշխատավարձերը: Ինչո՞ւ…հետաքրքվել են մի քիչ համարձակություն ունեցող բաժնի վարիչները: Պարզվել է, որ պետության, տվյալ պարագայում `ՀՀ առողջապահության նախարարության հատկացված գումարները` պետպատվերի իրականացման մասով, վերջացել են, իսկ տիկին Գոհարը չի պատրաստվում իր գրպանից աշխատավարձ տալ բուժանձնակազմին:
Ինչ վերաբերում է «պետբյուջեի հատկացված գումարը վերջացել է» հիմնավորմանը , ապա բացատրենք, որ Առողջապահության նախարարության կողմից տեղադրված պետպատվերի իքս գումարը հիվանդանոցն ինքն է որոշում`ինչպես ծախսել: Եվ եթե համարենք, որ հիվանդանոցը գերածախս է կատարել և բյուջեն ծախսել է ոչ թե 12, այլ 9-ը ամիսների ընթացքում, ապա դա վկայում է միայն մի բանի մասին` Քյալյանը, ինչպես մնացած դեպքերում, պատկերացում չունի հիվանդանոցի ներքին տնտեսվարման և աշխատանքների պլանավորման մասին:

Tekali Taxi