Home / Հայաստան / «Ժամանակ». ՔԿՀ-ներում հարցախույզով փնտրում են ՁԻԱՀ-ով հիվանդներին

«Ժամանակ». ՔԿՀ-ներում հարցախույզով փնտրում են ՁԻԱՀ-ով հիվանդներին

Օրաթերթի տեղեկություններով` ՔԿՀ-ներում հարցաթերթիկներ են բաժանվել անազատության մեջ գտնվողներին, որոնցով փորձում են պարզել դատապարտյալների և կալանավորների շրջանում առկա վարքը, ՁԻԱՀ-ով հիվանդների մոտավոր թիվը և հիվանդության տարածման հավանական պատկերը:

Հարցաշարերի մեջ հեղինակները ներառել են այսպիսի հարցեր. օրինակ` երբ եք վերջին անգամ սեռական հարաբերություն ունեցել, պահպանակ օգտագործել եք, թե ոչ, տեսել կամ լսել եք, որ ձեզ ծանոթ կամ անծանոթ դատապարտյալների միջև սեռական ակտ լինի, նրանք պահպանակ օգտագործել են, թե ոչ, հնարավոր է ՔԿՀ-ում պահպանակ ձեռք բերել, ընդհանուր օգտագործման սպասքից կամ ներարկիչից օգտվելուց վարակվել այդ հիվանդությամբ: Սա թերևս ՔԿՎ-ի և դատապարտյալների միջև վերջերս ձեռք բերված այն համաձայնությունն է, որով պետք է ուշադրություն դարձվեր ՔԿՀ-ներում գտնվող ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով հիվանդներին:

Tekali Taxi