Home / Հայաստան / «Առավոտ». ՀՀՇ-ականը կարծում է` քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվի

«Առավոտ». ՀՀՇ-ականը կարծում է` քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվի

ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը չի հավատում նաև քաղբանտարկյալների ազատ արձակման հավանականությանը, գրում է օրաթերթը:

Նրա համոզմամբ` անգամ Պրեսկոտի կոշտ հայտարարություններն այս անգամ չեն կարող օգնել, քանի որ այս իշխանությունները բնավ էլ ցանկություն չունեն քաղբանտարկյալներին ազատ արձակելու, պարզապես այս հարցի շուրջ աղմուկն են մեծացնում: «Ամեն ինչ ցույց է տալիս, որ այս մարդիկ այդ հարցը լուծելու ցանկություն չունեն, միայն` քեն ու ոխ: Նորմալ մարդը, այն էլ` իշխանավորը, աշխատում է լուրջ նայել հարցերին, սրանց առաջնորդող միակ բանը վրիժառությունն է, ու դա իրենք մինչև վերջ տանելու են: Ես չեմ կասկածում այն մարդկանց ձգտման վրա, ովքեր ուզում են, որ քաղբանտարկյալներն ազատ արձակեն, ինքս էլ եմ ուզում, բայց հարցն այն է, որ իրականության մեջ այս իշխանության համար քինախնդրությունը դարձել է գործելակերպ: Այլ բանի իրենք անընդունակ են»,- ասում է նա:

Tekali Taxi