Home / Հայաստան / Այսօր ևս մեկ քաղբանտարկյալի բաց կթողնեն

Այսօր ևս մեկ քաղբանտարկյալի բաց կթողնեն

Քաղբանտարկյալ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Մուշեղ Սաղաթելյանն այսօր ազատ կարձակվի: Այժմ նրա հարազատներն ու բարեկամները գտնվում են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ և սպասում են նրան, հայտնում է lragir.am-ը:
 
Մուշեղ Սաղաթելյանին ազատ են արձակելու վաղաժամկետ պայմանական` պատժաժամկետի կեսը կրած լինելու համար: Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանին ձերբակալել էին մարտի 1-ին և մեղադրել էին ոստիկանի նկատմամբ ծանր բռնություն կիրառելու համար: Նրան դատապարտել էին 5 տարվա ազատազրկման:
 
Lragir.am-ը նշում է, որ Սաղաթելյանը մեկ անգամ էլ էր եղել քաղբանտարկյալ` նա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հրապարակավ կասկածել էր հոկտեմբերի 27-ի ոճրագրությանն առնչություն ունենալու մեջ: Դրանից հետո նրան դատապարտել էին իբր կեղծ դիպլոմ ունենալու համար:

Tekali Taxi