Home / Հայաստան / Սեյրան Օհանյանը Հունգարիայում քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցը

Սեյրան Օհանյանը Հունգարիայում քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցը

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Սեյրան Օհանյանի հանդիպումը Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարար դոկտոր Չաբա Հենդեյի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականին Հունգարիան ստանձնելու է Եվրոպական Միության նախագահությունը` հանդիպման ընթացքում քննարկումները հիմնականում ծավալվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարար դոկտոր Չաբա Հենդեյի կողմից ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: 

Հայաստանի և Հունգարիայի պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտպանական բարեփոխումների, կրթության ու վարժանքների, ռազմական պատմության ոլորտներում հարաբերությունների խորացման, ռազմական թանգարանների միջև համագործակցության զարգացման շուրջ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Tekali Taxi