Home / Հայաստան / Վարչապետը կատարում է կադրային փոփոխությունների մասին խոստումը

Վարչապետը կատարում է կադրային փոփոխությունների մասին խոստումը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ, հայտնում է կառավարության տեղեկատվական վարչությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ վերջին շրջանում ահազանգող և վտանգավոր են դարձել այն բողոքները և միտումները, որոնք դրսևորվում են կրթության և առողջապահության ոլորտներում։

Նա անդրադարձել է նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` նշելով, որ կառավարությունը լրջագույն դժգոհություններ են հասնում առողջապահության ոլորտում կոռուպցիոն երևույթների մասին:

«10 օրվա ընթացքում վարչապետին ներկայացնել առաջարկություններ ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից ավարտած նախարարի տեղակալներով, որոնք այդ գործառույթներին մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այս երևույթների դեմ» , – ասել էր Տիգրան Սարգսյանը` հայտարարելով, որ կադրային փոփոխությունները առաջին քայլերն են այդ ուղղությամբ:

«Եթե իրավիճակը չշտկվի, մենք պետք է ավելի կտրուկ քայլերի դիմենք», – նշել էր վարչապետը։

Tekali Taxi