Home / Հայաստան / «Արթուր Բաղդասարյանն ամեն ինչ մոռացավ». քաղաքացին կոչ է արել ևս մեկ անգամ չխաբվել

«Արթուր Բաղդասարյանն ամեն ինչ մոռացավ». քաղաքացին կոչ է արել ևս մեկ անգամ չխաբվել

Արթուր Բաղդասարյանի խոսքերը միայն էլեկտորատ ձեռք բերելու համար էին, պաշտոնը ստանալուց հետո նա ամեն ինչ մոռացավ: Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ընթացքում Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Գորովան համայնքի բնակիչ Պետիկ Գուրգուրյանը: Նա հատուկ եկել էր ՀՀ կառավարության շենքի մոտ հայտարարելու, որպեսզի «մարդիկ ևս մեկ անգամ չխաբնվեն»:

«Նախագահական ընտրություններին պարոն Արթուր Բաղդասարյանն ասում էր, եթե ինքն անցնի կվերացնի գազի տեխսպասարկումը, գազը կէժանանա: Բնականաբար, ինքը չանցավ, բայց Կառավարությունը նրան տվեց երկրի չորրորդ դեմքը` պետանվտանգության քարտուղար: Ես չգիտեմ` ինչ անուն տամ. երբ նա հեռուստատեսությամբ խոսում էր, դիմակի վրա զգացվում էր, նրա խաբեությունը: Արդյունքում էն էղավ, որ նրա խոսքերը միայն էլեկտորատ ձեռք բերելու համար էին, բնականաբար իր պաշտոնը ստացավ, լեզուն պահեց ատամների արանքը, մոռացավ թե գազի գնի իջացման մասին, թե տեխսպասարկման մասին: Իրականությունը էն եղավ, որ Բաղդասարյան Արթուրը կոպտորեն խաբեց ժողովրդին»,- հայտարարել է մեր զրուցակիցը:

Tekali Taxi