Home / Հայաստան / Երևանի բնակիչներին առաջարկում են անվճար Wi-Fi ծառայություն

Երևանի բնակիչներին առաջարկում են անվճար Wi-Fi ծառայություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի 4 գոտում փորձնական ռեժիմով Wi-Fi ծառայություն է գործարկում: Փորձնական փուլում բոլոր նրանք, ովքեր ունեն Wi-Fi համակարգով աշխատող նոութբուկ համակարգիչ կամ ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու հնարավորություն ապահովող սարքեր, որոնցում առկա է անլար ինտերնետի մոդուլ (սմարթֆոն կամ Wi-Fi-ի հնարավորություն ունեցող բջջային հեռախոս), կստանան առանց սահմանափակման Wi-Fi ծառայությունից օգտվելու հնարավորություն փորձնական 4 գոտիներում.

•    Հայաստանի պետական տնտեսագիտկան համալսարան
•    Հայկական պետական մանկավարժական համալսարան
•    Օպերային հարող տարածք
•    Հայաստանի հանրային գրադարան

Wi-Fi համակարգով ինտերնետից կարելի է անվճար օգտվել 2 ամիս: Միանալու համար ընդամենն անհրաժեշտ է փնտրել VivaCell-MTS անվանումով ցանցը և միանալ դրան:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի Wi-Fi ծառայությունը տարբեր մասնագիտության տեր մարդկանց` ներառյալ գիտաշխատողներին, դասախոսներին, ուսանողներին, պետական կամ մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցներին, ինչպես նաև սրճարանների հաճախորդներին թույլ է տալիս Wi-Fi համակարգով աշխատելու հնարավորություն ունեցող այնպիսի սարքերը, ինչպիսին նութբուկներն են, սմարթֆոնները կամ MP3 նվագարկիչները, վերածել շարժական ինտերնետի հասանելիություն ապահովող սարքերի: Wi-Fi համակարգն ապահովում է ավելի մեծ ճկունություն և հարմարավետություն:

«Շարժական սարքերի լայն տարածումը առաջ է բերում հասարակական վայրերում` սրճարաններում, մասնավոր և պետական հաստատություններում և այլ վայրերում գերարագ ինտերնետ հասանելիության ապահովող տեխնոլոգիաների պահանջարկ: Հասարակական վայրերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի Wi-Fi ծառայության ապահովումով մենք հերթական քայլն ենք կատարում տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդներին առավել հարմարավետ և որակյալ ծառայություններ ապահովելու ուղղությամբ: Շարունակական նորարարությունների շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ճանաչում է գտել որպես տվյալների անլար փոխանցման ծառայությունների մատուցման առաջատար: Եվ սա հերթական քայլն է»,- նշեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Tekali Taxi