Home / Армения / ԱԱԾ-ի հայցը բավարարվեց. հայ-թուրքական սահմանը հատած անձինք կկալանավորվեն

ԱԱԾ-ի հայցը բավարարվեց. հայ-թուրքական սահմանը հատած անձինք կկալանավորվեն

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարան բավարարել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության Քննչական գլխավոր վարչության հայցը` կալանավորել հայ-թուրքական սահմանը հատած 7 անձանց:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԱԾ հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչը, 7 անձանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ԱԱԾ-ի մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սուրենավան համայնքի մոտակայքում ձերբակալվել էր հայ-թուրքական սահմանը հատած 7 անձ:

Փաստի առիթով ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով:

Tekali Taxi