Home / Հայաստան / Դավութօղլուն հիշել է կանանց իրավունքների մասին

Դավութօղլուն հիշել է կանանց իրավունքների մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել դադարեցնել կանանց հանդեպ բռնությունը ողջ աշխարհում:

«Ողջ աշխարհում, այդ թվում` Եվրոպայում, ամեն օր հազարավոր կանայք ենթարկվում են ֆիզիկական կամ սեռական բռնության միայն այն պատճառով, որ իրենք կին են: Օգտվելով կանանց հանդեպ բռնության վերացման միջազգային օրվանից` հայտարարում եմ, որ բռնությունն անընդունելի է, և պետք է բոլոր ջանքերը գործադրվեն` այդ արատավոր երևույթի վերացման համար»,- ասել է նախարարը:

Նշենք, որ Եվրոպայի Խորհուրդը մշակում է բռնության կանխարգելման, պատժամիջոցների հստակ կիրառման ու զոհերի պաշտպանության մասին համաձայնագիր:

«Հուսով եմ, որ Նախարարների կոմիտեն շատ սեղմ ժամկետներում կհաստատի այդ փաստաթուղթը, իսկ անդամ պետությունները կստորագրեն և օրենքի ուժ կտան դրան: Հարցը հետաձգման ենթական չէ: Զոհերը չեն կարող սպասել»,-նշել է Դավութօղլուն:

Tekali Taxi