Home / Հայաստան / Հայաստանում կհիշեն Գոլոդոմորի զոհերին

Հայաստանում կհիշեն Գոլոդոմորի զոհերին

Այս շաբաթվա վերջին ամբողջ աշխարհում կկազմակերպվեն 1932-1933թթ. Ուկրաինայում Գոլոդոմորի զոհերի հիշատակին նվիրված ակցիաներ:

Նոյեմբերի 27-ին Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում հոգեհանգիստ կիրականացվի, կվառվեն հիշատակի մոմեր: Էթնիկ փոքրամասնությունների մշակութային կենտրոնում մշակութային-տեղեկատվական միջոցառում կանցկացվի, կցուցադրվեն Գոլոդոմորի մասին փաստավավերագրական ֆիլմեր:

Նմանատիպ միջոցառումներ կանցնացվեն Ավստրալիայում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, Սերբիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Խորվաթիայում, Չեխիայում:

Գոլոդոմորը` զանգվածային սովը, տարածվեց Խորհրդային Ուկրաինայի ողջ տարածքով և խլեց 3 մլն 941 հազար մարդու կյանք: Նման իրավիճակ ստեղծվել էր Խորհդային իշխանությունների հրահրիչ գործողությունների արդյունքում:      

Tekali Taxi