Home / Հայաստան / Պետք է լրջորեն պատրաստվել Աստանայի գագաթաժողովին. Ֆասիե

Պետք է լրջորեն պատրաստվել Աստանայի գագաթաժողովին. Ֆասիե

«ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը Աստանայում շատ կարևոր է, և հենց այս պատճառով պետք է լրջորեն պատրաստվել դրան»,- այսօր Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն:

Ֆասիեն հիշեցրել է, որ միջնորդները Բաքու են եկել Մոսկվայից, որտեղ հանդիպում են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Եթե հիշում եք, անցյալ տարի Աթենքում միջնորդ հանդիսացող երկրների նախագահները շատ բովանդակային հայտարարություն են ստորագրել: Այս տարի էլ տեղի կունենա  ԵԱՀԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը: Այս հանդիպումը շատ կարևոր է, և պետք է լավ պատրատվել դրան»,- Ֆասիեի խոսքերն է մեջբերում ԱՊԱ գործակալությունը:

Tekali Taxi