Home / Հայաստան / Վրաց պաշտոնյաների լիսաբոնյան խրախճանքի մասին լուրը պատվիրել էր Ռուսաստա՞նը

Վրաց պաշտոնյաների լիսաբոնյան խրախճանքի մասին լուրը պատվիրել էր Ռուսաստա՞նը

Լիսաբոնի «Թիարա» հյուրանոցը հերքել է այն տեղեկատվությունը, թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում Վրաստանի պատվիրակության անդամները հյուրանոցում խրախճանք են կազմակերպել և 80 մարմնավաճառուհու են հրավիրել, գրում է վրացական InterpressNews լրատվական գործալությունը:

«Ես գլխավոր մենեջերն եմ, և 24 ժամ հյուրանոցում եմ անցկացնում: Վստահեցնում եմ, որ ոչ մի նման բան տեղի չի ունեցել»,- ասել է հյուրանոցի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ օրերս պորտուգալական Correio da Manha պարբերականը գրել էր, որ լիսաբոնյան հյուրանոցի աշխատակազմը ստիպված է եղել դիմել ոստիկանություն` կրքերը հանդարտեցնելու համար: Պարբերականի գլխավոր տնօրեն Արմանդո Պերեյրան հայտարարել էր, որ իրենք տեղեկատվությունն անմիջապես ստացել են ոստիկանության ներկայացուցչից, ով պատասխանատու էր պատվիրակության անվտանգության համար:
Այնուհետ վրացական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե այդ պատմությունը Ռուսաստանի պատվերն է:
 
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լևան Վեփխավաձեն, ով Լիսաբոն չէր մեկնել, խորհրդարանի նիստի ժամանակ կոչ է արել հետաքննել տեղի ունեցածը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն աբսուրդ էր անվանել հրապարակումներն այն մասին, որ հայկական պատվիրակության անդամները նունպես մասնակցել են խրախճանքին:

«Դա այնքան աբսուրդ է, որ ոչ միայն մեկնաբանության, այլ նաև հերքման կարիք չունի», – Epress.am-ի հետ զրույցում ասել էր Բալայանը:
 

Tekali Taxi