Home / Հայաստան / Սամվել Պետրոսյանը գլխավորել է Գյումրիի «Շիրակը»

Սամվել Պետրոսյանը գլխավորել է Գյումրիի «Շիրակը»

Երկու շաբաթ առաջ ավարտված Հայաստանի առաջնությունում վերջին տեղ զբաղեցրած Գյումրիի «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի: Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը, գալիք մրցաշրջանում «Շիրակը» կգլխավորի Սամվել Պետրոսյանը:

56-ամյա մասնագետի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Իր մարզչական կարիերայի ընթացքում Սամվել Պետրոսյանը գլխավորել է «Կիլիկիան», «Կոտայքը», «Երևանը», «Փյունիկը», «Գանձասարը»: 2006թ. Պետրոսյանի գլխավորությամբ «Փյունիկը» դարձել է Հայաստանի չեմպիոն:

Փորձառու մարզիչը գլխավորել է նաև Հայաստանի մինչև 17 և մինչև 19 տարեկան հավաքականները, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական ընտրանին:

Հիշեցնենք, որ համաձայն Հայաստանի ֆուտբոլի առաջնության անցկացման կանոնադրության` «Շիրակը» պետք է լքեր բարձրագույն խումբը, սակայն ՀՖՖ գործկոմի հատուկ որոշման Գյումրիի ակումբը պահպանել է իր տեղը ուժեղագույնների շարքում:

Tekali Taxi