Home / Армения / Սերը նվազեցնում է ֆիզիկական ցավը

Սերը նվազեցնում է ֆիզիկական ցավը

Սթենֆորդ համալսարանի մի խումբ ամերիկացի գիտնականներ եկել են այն եզրակացության, որ ռոմանտիկ սերը նվազեցնում է ֆիզիկական ցավը:

Նման եզրակացության գիտնականները եկել են մոտավորապես 100 կամավորների մասնակացությամբ հետազոտությունից հետո, ովքեր համաձայնել են դիմանալ ցավին: Մասնակիցների ձեռքերն այրել են աստիճանաբար տաքացվող ճիպոտի միջոցով: Միաժամանակ նրանց ցուցադրել են իրենց սիրեցյալների նկարները: Փորձը ցույց է տվել, որ այն պահին, երբ նրանք նայել են իրենց սիրեցյալների նկարներին, չեն էլ զգացել ճիպոտի տաքանալը:

Փորձի հեղինակները հավաստիացնում են, որ սերը նվազեցնում է ցավազգայունությունը: Ռոմանտիկ այս զգացմունքը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, ինչպես նաև դոֆամին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է հաճույքի և լավ տրամադության համար:

Tekali Taxi