Home / Армения / «Ժամանակ». Հեռուստամարաթոնին Լ. Տեր-Պետրոսյան անունը հատուկ չլսեցին

«Ժամանակ». Հեռուստամարաթոնին Լ. Տեր-Պետրոսյան անունը հատուկ չլսեցին

Երեկ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Լոս Անջելեսում մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական 13-րդ հեռուստամարաթոնի մասին է գրել օրաթերթը:

Մարաթոնն ավարտվեց այսօր` Երևանի ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Ժամը 01:45-ի դրությամբ արդեն հայտարարվել էր մոտ 9.4 մլն դոլարի խոստում: Ի դեպ, նույն պահին մի ուշագրավ միջադեպ էլ եղավ. Երբ երիտասարդ աղջիկներից մեկը անգլերենով հայտարարում էր, թե ով որքան գումար է նվիրաբերել, հայերեն թարգմանողը բառացի կրկնում էր աղջկա բոլորը խոսքերը, այդ թվում` հանգանակողների անունները: Սակայն, երբ աղջիկը անգլերենով ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը փոխանցել է երեք հազար դոլար, հայերեն թարգմանիչը չլսելու տվեց այդ անունը, և նախընտրեց այդ մի փոխանցումը չթարգմանել: Չնայած խոսքը, ըստ երևույթին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր –Պետրոսյանի մասին չէր:

Tekali Taxi