Home / Հայաստան / «Հրապարակ».Կաթողիկոսը Ֆրանսիայում փորձելու է լուծել Առաքելական եկեղեցու խնդիրները

«Հրապարակ».Կաթողիկոսը Ֆրանսիայում փորձելու է լուծել Առաքելական եկեղեցու խնդիրները

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մեկշաբաթյա այցով երեկ մեկնել է Փարիզ` Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրավերով, գրում է օրաթերթը:

Մեզ հասած տեղեկություններով` կաթողիկոսը Ֆրանսիա է մեկնել այնտեղի Հայ առաքելական եկեղեցու հետ կապված որոշ խնդիրներ պարզելու համար: Նշենք, որ մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Նիս քաղաքի հայկական եկեղեցում ծեծկռտուք էր տեղի ունեցել Հայաստանից գործուղված քահանա հայր Վաչե Հայրապետյանի կողմնակիցների և հակառակորդների միջև: Ծեծկռտուքի մասին տեղեկացրեցին անգամ ֆրանսիական հեռուստատեսությունն ու մամուլը: Նիս քաղաքի հայկական համայնքի մի մասը չէր ընդունում հայր Վաչեի հովվությունը: Ծեծկռտուքից հետո հայր Վաչե Հայրապետյանը Նիսից տեղափոխվեց Ստրասբուրգ` այնտեղ Հայ առաքելական համայնք ձևավորելու համար, քանի որ Ստրասբուրգում առաքելական եկեղեցի չկա: Նշենք նաև, որ Ֆրանսիայի օրենսդրության համաձայն` եկեղեցիները ենթարկվում են համայնքի ներկայացուցիչների կողմից ստեղծված եկեղեցական խորհուրդներին:

Tekali Taxi