Home / Հայաստան / «Չորրորդ ինքնիշխանություն». «Պոպուլուսի» հարցման հեղինակը Սերժ Սարգսյանի փեսայի ընկերն է

«Չորրորդ ինքնիշխանություն». «Պոպուլուսի» հարցման հեղինակը Սերժ Սարգսյանի փեսայի ընկերն է

Օրաթերթը գրում է, որ «Պոպուլուս» ընկերությունը Հայաստանի քաղաքական դաշտի մասին սոցոլոգիական հարցումը պատվիրել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպությանը, որի գլխավոր քարտուղարը` Մայքլ Քամբերգը, Սերժ Սարգսյանի փեսայի Միքայել Մինասյանի ընկերն է: «ՉԻ»-ն նաև լուսանկար է հրապարակել, որում Սերժ Սարգսյանը սեղմում է Քամբերգի ձեռքը:

Մի կողմ թողնենք «Պոպուլուսի» հարցման ցնցող և խիստ հակասական արդյունքները: Պարզապես արձանագրենք, որ «Իսրայելի եվրոպացի բարեկամներ», «Ուկրաինայի եվրոպացի բարեկամներ» և «Վրաստանի եվրոպացի բարեկամներ» շարժումների օրինակով ստեղծված «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ն իր գոյության մասին ազդարարեց 2009 թվականին` ապրիլին բացված կայքէջի և «Հայաստանի և Եվրոպայի հարաբերությունները լուսաբանելու» առաքելության մասին ծանուցմամբ: EuFoA-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբերգը խոստացել էր պարբերաբար հրապարակել  իրենց հետազոտությունների արդյունքները, սակայն, փաստորեն, դրանց ժամանակը հիմա եկավ, ցույց տալով, թե որն է կազմակերպության իրական նպատակը, և թե ում բարեկամն են «եվրոպացի բարեկամները»: Մայքլ Քամբերգն այն մարդն է, ում Միքայել Մինասյանը` Միշիկը, զանգահարում և հանդիպում է` Եվրոպա ոտք դնելուն պես, նրա հետ ժամանցի վայրեր հաճախում և ձեռքի հետ ծրագրում հարազատ աներհոր իշխանության երկարաձգման հնարավորությունները:

Tekali Taxi