Home / Армения / Ընտրական օրենսգրքի քննարկումները «շատ հաջող» էին. Դավիթ Հարությունյան

Ընտրական օրենսգրքի քննարկումները «շատ հաջող» էին. Դավիթ Հարությունյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «շատ հաջող» անվանեց Ընտրական օրենսգրքի շուրջ երկօրյա քննարկումները:

«Մի կողմից, իհարկե, հնչում է քննադատություն, որ, ահա, ներկայացվեց նախագիծ, մեզ հետ ոչ ոք չքննարկեց, չեն ուզում ոչ մի գաղափար ընդունել», ասել է Հարությունյանը: Մյուս կողմից` ՀՀԿ-ական պատգամավորի համար շատ անսպասելի մտքեր և գաղափարներ հնչեցին, ընդ որում` ոչ թե քաղաքական գործիչներից, այլ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ ՀՅԴ-ի կողմից բարձրացված խնդիրներին.
«Դաշտում առկա են հակադիր կարծիքներ: Կան կուսակցություններ, որոնք պնդում են հարյուր տոկոսով մեծամասնական համակարգին անցնելու մասին: Ինչ լուծում էլ դու առաջարկես, միշտ կգտնվեն կուսակցություններ, որոնք համաձայն չեն, որովհետև կան կուսակցություններ, որոնք կառուցված են, որպես կանոն, խարիզմատիկ մարդկանց վրա, և այդ կուսակցությունները նախընտրում են ունենալ հարյուր տոկոսով մեծամասնական ընտրություններ»:

Ինքը` Դավիթ Հարությունյանը, հակված է այսօրվա միջանկյալ տարբերակին. «Հարյուր տոկոսանոց համամասնական մոդելները շատ հաճախ բերում են կուսակցական ֆունկցիոներների խորհրդարանում»:

Գոյություն ունեն ավելի կատարյալ մոդելներ, սակայն, Հարությունյանի համոզմամբ, դրանք ավելի բարդ են: «Մենք պետք է պատշաճ մակարդակի ընտրություններ ապահովենք թերևս պարզ մոդելներով, հետո մտածենք բարդ մոդելների կիրառման առումով», – ասել է նա:

Tekali Taxi