Home / Հայաստան / ՀՀԿ-ական պատգամավորին դուր չի եկել «ճնշում» բառը

ՀՀԿ-ական պատգամավորին դուր չի եկել «ճնշում» բառը

«Մի բանը ես համարում եմ անթույլատրելի` համաներումը դարձնել սովորական, մեր կյանքին բնորոշ ինստիտուտ», այսօր լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով` անկախ նրանից, թե նա ինչ մոտեցում ունի տվյալ հարցի վերաբերյալ, այս հարցում հիմնական դերակատարումն ունի մեկ անձ` հանրապետության նախագահը, որը նախաձեռնում է գործընթացը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը զգում է միջազգային կառույցների ճնշման մեծացումը Հայաստանի իշխանությունների վրա, ինչպես սովորաբար ասում են ազատ արձակված քաղբանտարկյալները, Հարությունյանն ասաց.

«Ճիշտն ասած, դուրս չի գալիս «ճնշում» բառը: Բնական է, սա քաղաքական պայքարի տարր է: Բնական է, որ նրանք դա պետք է օգտագործեն»:

Ըստ հանրապետականի` իրենց հունով ընթացող գործընթացները միշտ չեն ենթադրում այլ դրդապատճառներ:

«Նրանք ազատվել են քաղաքական պահանջի առկայության պարագայում, բայց իրավական գործընթացներով», – եզրափակեց բանախոսը:

Tekali Taxi