Home / Армения / Մշակույթի գործիչները շարունակում են միանալ Փաշինյանին վերաբերող հայտարարությանը

Մշակույթի գործիչները շարունակում են միանալ Փաշինյանին վերաբերող հայտարարությանը

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու պահանջով նախաձեռնված ակցիային շարունակում են միանալ մշակույթի և արվեստի գործիչներ:

Մասնավորապես, վերջին երկու օրերի դրությամբ նախաձեռնությանը միացել են մեկ տասնյակից ավել մշակույթի գործիչներ: Հայտարարությանը միացած մարդկանց թվում են` Թաթուլ Սարոյանը, էնցիկլոպեդիստ Գագիկ Արծրունին, արձակագիր Հրաչյա Մաթևոսյանը, ռեժիսոր Սամո Սպիունին, գրականագետ Հովհաննես Բեքմեզյանը, արվեստագետ Արմեն Օհանյանը, գրող Լուսինե Վայաչյանը, լուսանկարիչ Գերման Ավագյանը, գրականագետ Ալվարդ Սեմիրջյանը, գրող, դերասան Հովհաննես Թեքգյոզյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին մշակույթի և արվեստի 105 գործիչներ հայտարարություն են ընդունել, որով պահանջել են անհապաղ քննարկել և լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը` ի կատարումն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների:

Tekali Taxi