Home / Հայաստան / «Առավոտ». Հեռուստաընկերություններից միլիոն են ուզում

«Առավոտ». Հեռուստաընկերություններից միլիոն են ուզում

Հայաստանի մարզային այն հեռուստաընկերությունները, որոնք չեն մասնակցել թվային հեռարձակման արտոնագիր ստանալու համար Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարած մրցույթին, անալոգային եղանակով հեռարձակումը շարունակելու են մինչև 2015 թվականի հունվարի 1-ը և դրա համար տարեկան 50 հազար դրամ պետական տուրք են վճարում, գրում է օրաթերթը:

Օրերս Հեռուստաեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովից զանգահարել են Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանին և հայտնել, թե հեռուստաընկերությունը պետք է 1 միլիոն դրամ պետական տուրք վճարի: Մինչդեռ, ըստ օրենքի, 1 միլիոն դրամ պետական տուրք պետք է վճարեն թվային հեռարձակման արտոնագիր ստացած հեռուստաընկերությունները: 1 միլիոն դրամ պետտուրք վճարելու զգուշացում են ստացել նաև Ալավերդու «Անկյուն+3» և այլ տեղական հեռուստաընկերություններ:

Tekali Taxi