Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

Ռուբեն Հայրապետյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ հերթական ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում են այն կազմակերպությունները, որոնք հանդիսանում են «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության անդամ: Յուրաքանչյուր անդամ ժողովին իրավունք ունի գործուղել երեք պատվիրակ:

Ընդհանուր ժողովի գլխավոր իրադարձությունը` ՀՖՖ նախագահի ընտրություններն էին: Պատվիրակները միաձայն քվեարկեցին ներկայացված միակ թեկնածու, ՀՖՖ գործող նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի օգտին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից և այսօր ընտրվեց 3-րդ ժամկետով: ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրությունները կկայանան 2014 թվականին:

Ժողովի ընթացքում ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը ներկայացրեց Ֆեդերացիայի տարեկան հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի նախահաշիվը: Մասնակիցների հաստատմանը ներկայացվեց նաև ՀՖՖ հաջորդ տարվա բյուջեն: Համաձայն նախահաշվի` ՀՖՖ-ի եկամուտները կազմելու են 899 միլիոն դրամ, իսկ ծախսերը` 1 միլիարդ 452 միլիոն դրամ:

Tekali Taxi