Home / Հայաստան / Թող Հայաստանում իմանան, որ Մխիթարյանը վերադարձել է կազմ. Լուչեսկու

Թող Հայաստանում իմանան, որ Մխիթարյանը վերադարձել է կազմ. Լուչեսկու

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով հիվանդության պատճառով մոտ մեկ ամիս խաղադաշտ դուրս չէր գալիս, երեկ Կիևի «Արսենալի» հետ խաղում մոտ 30 րոպե անցկացրել է դաշտում:

Խաղից հետո «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն արտահայտվել է Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: «Ես չէի սպասում, որ նա դաշտ դուրս կգա և կխաղա այն նույն մակարդակի վրա, որն ուներ նախքան վնասվածք ստանալը: Ես նրան ընդհանուր կազմում էի ընդգրկել` ավելի շատ ոգեշնչելու համար, որպեսզի Հայաստանում իմանան, որ նա թիմ է վերադարձել: Իհարկե, նա դեռ հեռու է իր լավագույն մարզավիճակից, դեռ չկա ոտքերում այն ուժը: Նա փորձում էր անել այն ամենը, ինչ նրան ասում էին: Բայց միշտ չէ, որ ամեն ինչ ստացվում էր»,- ասել է մարզիչը:

Հիշեցնենք, որ խաղն ավերտվել է «Շախտյորի» հաղթանակով` 4:0:

Tekali Taxi