Home / Հայաստան / Մահացել է դերասան Լեսլի Նիլսենը

Մահացել է դերասան Լեսլի Նիլսենը

Հոլիվուդյան դերասան Լեսլի Նիլսենը, ով հայտնի է «Մերկ ատրճանակում» մարմնավորած իր զվարճալի դերերով, մահացել է 84 տարեկան հասակում, գրում է BBC-ն:

Դերասանի ներկայացուցչի խոսքով` Նիլսենը մահացել է հիվանդանոցում, որտեղ բուժվում էր թոքաբորբից:

Ծագումով կանադացի դերասանը Հոլիվուդ է տեղափոխվել 1950-ական թվականներին: Այդ ժամանակ նա արդեն հայտնի էր նյույորքյան հեռուստասերիալներից: Նիլսենը կինոյում իր կարիերան սկսել է դրամատիկ դերերից, թեև միշտ աչքի է ընկել իր կատակասեր էությամբ:

Դերասանը մեծ համբավ է ձեռք բերել 1980-ական թվականներին:
Անգամ պատկառելի տարիքում նա շարունակում էր նկարահանվել: Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը` «Շատ սարսափելի կինո 5»-ը, էկրան կբարձրանա 2011 թվականին:

Tekali Taxi