Home / Հայաստան / Գաղտնի փաստաթուղթ. Ալիևը սպառնացել է հետաձգել ղարաբաղյան հարցի լուծումը

Գաղտնի փաստաթուղթ. Ալիևը սպառնացել է հետաձգել ղարաբաղյան հարցի լուծումը

WikiLeaks-ի կողմից հրապարակված ԱՄՆ Պետդեպի 2010 թվականի փետրվարի 25-ի գաղտնի փաստաթղթում մեջբերվում է Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի և ԱՄՆ Պետքարտուղարի Քաղաքական հարցերով տեղակալ Բիլ Բըրնսի զրույցը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին:

Բըրնսը կարծիք է հայտնել, որ Հայաստան-Թուրքիա Արձանագրություններում առաջխաղացումը կարող է Սարգսյանի համար քաղաքական տարածք ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի ճկուն լինելու համար: Ամերիկացի պաշտոնյան նաև կարծիք է հայտնել, որ Արձանագրությունների ձախողումը կարող է լուրջ բացասական հետևանքների բերել ԼՂՀ հարցում:

Ալիևը ենթադրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դեռևս 5-6 ամիս կպահանջվի, իսկ Արձանագրությունների վավերացման գործընթացը կտեղափոխվի ապրիլի 24-ից հետո: Նա կարծիք է հայտնել, որ «Հայաստանի հիշատակի օրը «դամոքլեսյան սրի» նման կախված է ոչ միայն հայ-թուրքական գործընթացի, այլ նաև Լեռնային Ղարաբաղի գործընթացի վրա»:

«Եթե այդ հարցում վերջնաժամկետ չլինի, ապա պետք է տեսնել ինչպես միավորել մեր ուժերը ղարաբաղյան հարցը լուծելու համար», – ասել է Ալիևը:

Պետդեպի փաստաթղթի հեղինակները նշում են, որ ամերիկացի պաշտոնյայի հետ զրույցում Ալիևը, ինչպես միշտ, սկսել է զգուշացնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրությունները բացասական ազդեցություն կունենան, եթե չլուծվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Ալիևը նաև անուղղակիորեն կանխատեսել է, որ Արձանագրությունների վավերացման դեպքում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը կհետաձգվի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերություններին հարված կհասցվի: Ալիևի կարծիքով` հարաբերությունների բարելավումը իրական համագործակցություն Հայաստանի և Թուրքիայի միջև չի ստեղծի, բացի այդ, հարված կհասցվի Վրաստանին, որը կկրոցնի բեռների փոխադրումից ստացած գումարները և չի հանդիսանա Ռուսաստանի և Հայաստանի միջև միակ միջանցքը:  

Tekali Taxi