Home / Հայաստան / Մոլդովացին վթարի է ենթարկվել Ապարան-Աշտարակ ճանապարհին

Մոլդովացին վթարի է ենթարկվել Ապարան-Աշտարակ ճանապարհին

Նոյեմբերի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում` Ուշի գյուղին հարակից տարածքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

«Վոլվո» մակնիշի «CNL-182» պետհամարանիշով կցորդիչով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ` Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Վալերի Ստիմբանուն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց:

«Արտակարգ ալիքի» Փոխանցմամբ` տուժածի առողջական վիճակը գնահատում է բավարար:

Tekali Taxi