Home / Армения / «Հայկական ժամանակ». ԱԱԾ տնօրենին թոշակի կուղարկեն մեդալով

«Հայկական ժամանակ». ԱԱԾ տնօրենին թոշակի կուղարկեն մեդալով

Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին փոխելու խնդիրը դարձել է ՀՀ ղեկավարության օրակարգի առաջնահերթ հարցերից, ինչը պայմանավորված է ԱԱԾ տնօրենի առողջական վիճակով:

Մոտ երկու ամիս առաջ բուժզննման նպատակով արտերկիր մեկնած Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և նա հրատապ բուժման կուրս էր անցել: Ըստ լուրերի, ԱԱԾ-ում տնօրենի փոփոխության նույնիսկ մոտավոր ժամկետն է նշվում` հունվարի սկիզբ: Իսկ ձգձգումը պայմանվորված է նրանով, որ ԱԱԾ-ի օրվան` դեկտեմբերի 17-ին հաշված օրեր են մնացել: Հակոբյանը վերջին անգամ որպես ԱԱԾ-ի տնօրեն կնշի այդ օրը. ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը նրան անպայման ինչ-որ մի մեդալ կտա, որից հետո նոր միայն հունվարին, թոշակի տարիքի 65-ամյակը լրանալու հիմքով, նա կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Tekali Taxi