Home / Հայաստան / ԱՄՆ Պետդեպն անդրադառնում է Հայոց Ցեղասպանության խնդրին. գաղտնի փաստաթուղթ

ԱՄՆ Պետդեպն անդրադառնում է Հայոց Ցեղասպանության խնդրին. գաղտնի փաստաթուղթ

Wikileaks-ի կողմից հրապարակված ԱՄՆ Պետդեպի փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Հայաստանին վերաբերող մի շարք հետաքրքիր փաստեր են ի հայտ եկել:

Մասնավորապես, Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան Պետդեպին ուղղված զեկույցներից մեկում, որը թվագրված է «Secret Ankara 000126» և գրվել է 2010 թվականի հունվարին, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին անդրադառնում է հայ-թուրքական Արձանագրություններին:

Նա կարևորում է հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունները, սակայն նշում, որ ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան քայլ չեն արել դրանք վավերացնելու համար:

«Թուրքիայի կառավարությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքներից հայկական ուժերի դուրս բերումը նախապայման է (Ծանութություն. Սա չի եղել համաձայնության մաս, և չի հանդիսանում այն դիրքորոշումը, որին աջակցում է ԱՄՆ. Ծանոթության ավարտ): Ապագա հարաբերությունները հիմնականում կապված են լինելու 1915թ. «Հայոց Ցեղասպանության» խնդրի հետ: ԱՄՆ-ը կողմից 1915թ. դեպքերը որպես «ցեղասպանություն» յուրաքաչնյուր հիշատակում Թուրքիայում քաղաքական փոթորիկի առիթ կհանդիսանա, և կազդի մեր երկկողմ հարաբերությունների վրա, այդ թվում` քաղաքական, ռազմական և առևտրային ոլորտներում, ինչը ավերիչ կլինի», – նշվում է դեսպանի զեկույցում:

Tekali Taxi