Home / Армения / Սարկոզին մեղադրել է WikiLeaks-ին անպատասխանատվության մեջ

Սարկոզին մեղադրել է WikiLeaks-ին անպատասխանատվության մեջ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի բացահայտումը WikiLeaks կայքի միջոցով համարում է «անպատասխանատվության վերջին աստիճան»: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:

Սարկոզին նման հայտարարությամբ ելույթ է ունեցել նախարարների կաբինետի ամենօրյա համագումարի ժամանակ: Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ չի արձագանքի իր հասցեին ուղղված վիրավորանքներին:

Հիշեցնենք, որ ամերկացի քաղաքագետները Սարկոզիին անվանել են «նեղացկոտ անձնավորություն» ու «բռնապետ»:

Tekali Taxi