Home / Армения / Բուշը գովազդում է իր գիրքը Facebook-ի միջոցով

Բուշը գովազդում է իր գիրքը Facebook-ի միջոցով

Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը գովազդել է իր նոր` «Որոշիչ պահերը» գիրքը, գրում է TechCrunch տեխնոբլոգը:

Բուշն անձամբ է այցելել Կալիֆորնիայի Պալո-Ալտո քաղաքում Facebook-ի գլխավոր գրասենյակ: Օնլայն հեռարձակումը կայքում իրականացվում էր Facebook Live ծառայության շնորհիվ:

Հարցազրույցի ընթացքում Բուշը պատասխանել է ինչպես  Facebook-ի աշխատակիցների, այնպես էլ սոցիալական կայքի օգտատերերի հարցերին: Իսկ այն հարցին, թե ինչու է Բուշն ընտրել միջոցառման անցկացման համար հենց Facebook-ի գրասենյակը, նա պատասխանել է. «Դուք մեծ լսարան ունեք, իսկ ինձ պետք է, որ գիրքը լավ վաճառվի»:

Tekali Taxi