Home / Армения / Ամերիկացի գիտնականները պարզել են` ինչպես պահպանել լավ հիշողությունը

Ամերիկացի գիտնականները պարզել են` ինչպես պահպանել լավ հիշողությունը

Ամերիկյան Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ խնձորի և խնձորի հյութի պարբերաբար օգտագործումը կանխում է ուղեղի այն բջիջների քայքայումը, որոնք հանգեցնում են հիշողության կորստի, գրում  է newsme.com-ը:

Վարկածը ապացուցելու համար գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել: Հետազոտության առարկա են ծառայել մկները, որոնց օրական այնքան խնձորի հյութ են տվել, որը համապատասխանում է 2-3 բաժակ հյութի կամ 2-4 խնձորի: Իրականցված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորի մեջ պարունակվող նյութերը կանխում են ուղեղի բջիջների քայքայումը, որոնք պատասխանատու են հիշողության համար:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ խնձորի և խնձորի հյութի օգտագործումը  ուղեղի համար պաշտպանիչ դեր է կատարում»,-ասել է համալսարանի գիտնակլան Թոմաս Շին:

Tekali Taxi