Home / Армения / Երևանը ջրամատակարարման նոր ցանց կարող է ունենալ 20-50 տարի հետո

Երևանը ջրամատակարարման նոր ցանց կարող է ունենալ 20-50 տարի հետո

«Երևան ջուր» ընկերության առևտրային տնօրեն Գագիկ Մարգարյանը երբևէ չի լսել աղեստամոքսային համակարգի խանգարումներով հիվանդանոցում հայտված մարդկանց մասին:

Այսօր ասուլիսի ընթացքում նա տեղեկացրել է, որ առաջին անգամ է լսում, թե խնդիրներ են առաջանում ընկերության կողմից մատակարարված ջրի պատճառով:

«Երբ որ ջրից է լինում, դա կրում է մասայական բնույթ: Իսկ եթե էդ շենքում մեկը աղեստամոքսային խնդիր ունի ու ասում է` ջրից է, ուրեմն ջրից չէ», – պարզաբանել է Մարգարյանը:

Հարցին` փոխվում են արդյոք քաղաքի ջրատար խողովակները, «Երևան ջուր» ՓԲԸ-ի առևտրային տնօրենը պատասխանել է, որ ցանցը կազմում է 2120 կիլոմետր:

«17 կիլոմետր մենք այս 4 տարիների ընթացքում փոխել ենք»:

Պայմանագիրն, ըստ որի աշխատում է ընկերությունը, չի նախատեսում ցանցի ընդլայնում և կապիտակ վերակառուցում:

«Շահագործում ենք էն, ինչ ունենք», – ասել է Մարգարյանը:

«Մեր սակագնի մեջ չի մտնում ցանցի ընդլայնումը, ցանցի գլոբալ վերակառուցումը: Մենք ընդամենը շարունակականությունն ավելացնելու համար որոշակի վթարներ ենք վերացնում”:

Ընկերությունն, ըստ Մարգարյանի, չի կարող փոխել ամբողջ ցանցը.

«Ցանցը 70 տարվա ցանց է, դա պետք է աստիճանաբար փոխվի, փոխվի, փոխվի, որ մենք քսան, հիսուն տարի հետո ունենանք արդեն փոխված ցանց»:

Tekali Taxi