Home / Հայաստան / Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հումանիտար փաստաթուղթ ընդունել. կարծիք

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հումանիտար փաստաթուղթ ընդունել. կարծիք

Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթաժողովը շատ տխուր միջոցառում է. այն փաստը, որ հավաքին չեն մասնակցում ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները, ցույց է տալիս, որ այս գագաթաժողովը չի կարելի լիարժեք համարել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել  փորձագետ-քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Խոսելով ԵԱՀԿ գագաթաժողի շրջանակներում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին` նա նշել է, որ Աստանայում կընդունվի մի բանաձև, որն ուղղակի կընդգծի նախկինում ընդունված դրույթները, և ոչ ավելին:

«ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների` այս գագաթաժողովին չմասնակցելը յուրահատուկ քարտ-բլանշ է Ռուսաստանի համար: Ռուսաստանը կփորձի իր համար բենեֆիս սարքել»,- կարծիք է հայտնել քաղաքագետը:

Ասուլիսի ևս մեկ մասնակից` «ՀՔԻ» հ/կ-ի նախագահ Հովհաննես Նիկողոսյանը փիլիսոփայական է համարել Սարգսյանի դատողությունները:

«Դա մի տեսակ փիլիսոփայական մոտեցում է, չենք կարող հստակ ասել»,- նշել է բանախոսը:

Նա նաև կարծիք է հայտնել, որ այս գագաթաժողովում կընդունվի հումանիտար բնույթի փաստաթուղթ:

Tekali Taxi