Home / Армения / Ռուսաստանում մասնագետները խոսում են «թմրանույթերի ապոկալիպսիսի» մասին

Ռուսաստանում մասնագետները խոսում են «թմրանույթերի ապոկալիպսիսի» մասին

Թմրանյութերի շրջանառության վերահսկման ՌԴ Դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանով գտնում է, որ Ռուսաստանը կանգնած է «թմրանյութերի ապոկալիպսիսի» շեմին:
Իվանովը այսպիսի եզրահանգման է եկել թմրանյութի օգտագործման արդյունքում մահացության դեպքերի վիճակագրական տվյալների հետազոտումից հետո: Ծառայության տվյալների համաձայն` Ռուսաստանում ամեն տարի 100 հազար թմրամոլներ են մահանում դեռ 30-ը չբոլորած: Ավելի վաղ նշվում էր, որ 1 տարում թմրանյութի օգտագործումից մահանում են 30 հազար մարդ:

Թմրանյութերից մահացության սարսափազդու չափերի հասնող դեպքերի մասին այս հայտարարությունն Իվանովն արել է Խանտի-Մանսիյսկում անցկացվող Պետական հակաթմրանյութային կոմիտեի ժողովի ժամանակ:

Նրա խոսքով`թմրամոլների մեծ մասը մահանում է աֆղանական հերոինից և այնպիսի թմրանյութից, ինչպիսին է դեզոմորֆինը, որը հեշտությամբ պատրաստվում է դեղատներում ազատորեն վաճառվող կոդեին պարունակող դեղամիջոցներից, տեղեկացնում է Интерфакс-ը:

Tekali Taxi