Home / Հայաստան / Նույնիսկ աշակերտներն են կրակում. Ինչի՞ է պատրաստ Ղարաբաղի բանակը

Նույնիսկ աշակերտներն են կրակում. Ինչի՞ է պատրաստ Ղարաբաղի բանակը

Ինչո՞վ կարող է պատասխանել միջազգային ճանաչում չունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե Ադրբեջանը, որը պատրաստվում է իր ռազմական բյուջեն ավելացնել 3 մլրդ դոլարով, որոշի հակամարտությունը լուծել պատերազմական գործողություններով:

Ղարաբաղի բանակի վրա ծախսվող գումարների մասին պաշտոնական հայտարարություններ չեն արվում, բայց, փորձագետների գնահատականով, որոնց հետ խոսել է Deutsche Welle-ի թղթակիցը, ռազմական նպատակներով այս տարածաշրջանում օգտագործվում է 50 մլն դոլար: Միաժամանակ գրեթե նույն չափի գումար է տրամադրում սփյուռքը: Ինչ վերաբերում է Հայաստանին,  2010թ. ռազմական կարիքների համար ծախսվել է ավելի քան կես միլիարդ դոլար: Գաղտնիք չէ, որ հենց Երևանն է համարվում ԼՂՀ-ի դաշնակիցն ու անվտանգության երաշխիքը:

Պաշտոնական տվյալներով` Ղարաբաղի զինված ուժերում ծառայում է մոտ 20000 մարդ, որոնց մեկ երրորդը Հայաստանի քաղաքացիներ են:

Արդեն սովորական դարձած զինվորական հավաքները ցույց են տալիս, որ մոբիլիզացիան այստեղ գրեթե 100% արդյունք է տալիս:

Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում բանակի շարքերը կհամալրվեն 80-100 հազար հոգով:

Ղարաբաղի զինված ուժերն ունեն այն անհրաժեշտ սպառազինումը, որ պետք է  ունենա ցանկացած բանակ: Ամեն դեպքում, զենքի քանակի մասին հստակ տվյալներ չկան, քանի որ չճանաչացված պետության վրա չեն տարածվում Պայմանագրով հստակեցված այն բոլոր սահմանափակումները, որոնք, օրինակ, առկա են Հայաստանի դեպքում: 

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Deutsche Welle-ին հայտնել է, որ 10 տարվա ընթացքում Ղարաբաղը կարողացել է այնպես ամրացնել պաշտապնության գիծը, որ հակառակորդից կպահանջվի թվային զգալի առավելություն` այն ճեղքելու համար: 

Բայց, որքան էլ զինվեն հակամարտող կողմերը, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ պետությունները `Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, գործադրում են բոլոր հնարավոր միջոցները` պատերազմական գործողությունների վերսկսումը կանխարգելելու համար: Տարածաշրջանում խաղաղության պահպանումից է կախված նոր նավթային և գազային նախագծերի իրակացումը, ինչում հավասարապես շահագրգռված են թե Ֆրանսիան , թե Ռուսաստանը և թե ԱՄՆ-ն, եզրափակում է գերմանական թերթը:

Tekali Taxi