Home / Армения / Սահակաշվիլիին ուղղորդել են Ռուսաստանի գործակալները. գաղտնի փաստաթուղթ

Սահակաշվիլիին ուղղորդել են Ռուսաստանի գործակալները. գաղտնի փաստաթուղթ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2008 թվականին Ռուսաստանի հետ ունեցած հակամարտության ժամանակ ակամա օգնել է ռուսական կողմին: Այս մասին ասված է լեհական Ռազմական շտաբի նախկին Ղեկավար Ֆրատիշեկ Գագորի հաղորդագրության մեջ, որը հրապարակել է WikiLeaks-ը:

«Նախագահ Սահակաշվիլին չափազանց անհաջող որոշում է կայացրել Հարավային Օսիա ներխուժելու կապակցությամբ` դրանով իսկ օգուտ տալով Ռուսատանին»,- նախկին պաշտոնյայի նամակից հատված է մեջբերում Լեհական ռադիոն:

Գագորի կարծիքով` Վրաստանին ուղղորդել են ռուսաստանյան գործակալները, որոնց շրջանակում կարող էին լինել և նախագահի անձնական խորհրդականները:

«Վրաստանի հիմար քայլը միայն օգուտ էր Մոսկվայի համար, ինչը նպաստել է Ռուսաստանի հզոր վերածննդին», – նշել է Գագորը:

Նշենք, որ Լեհական ռադիոն հաղորդում է նաև, որ անկախ այն փաստից, որ Լեհաստանի կառավարությունը և այն ժամանակ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին Եվրոպայում Վրաստանի ակտիվ կողմնակից էին, այնուամենայնիվ, համացանցում տարածված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ թե Եվրամիությունում, թե Միացյալ Նահանգներում տարաձայնություններ կային` կապված 2008 թվականի օգոստոսյան դեպքերի հետ:

Tekali Taxi