Home / Армения / Փարիզում Նոր Տարին կդիմավորեն շոկոլադե եղևնու տակ

Փարիզում Նոր Տարին կդիմավորեն շոկոլադե եղևնու տակ

Ֆրանսիական շոկոլադային ընկերություններից մեկը հսկայական շոկոլադե եղևնի է ստեղծել: Պատրիկ Ռոժեի ստեղծագործությունը կշռում է 4 տոննա: Շոկոլադե ծառը ցույց կտան հեռուստատեսությամբ բարեգործական ծրագրերից մեկի ժամանակ: Ցանկացողները հնարավորություն կունենան ձեռք բերել հրաշք-ծառից իրենց բաժինը, իսկ հավաքված գումարը կփոխանցվի նյարդամկանային հիվանդությամբ տառապողների հիմնադրամին:

Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյում շատ ավելի անսովոր եղևնի են ստեղծել: Սուրբ ծննդյան եղևնու պատրաստման համար օգտագործվել է 100 հեծանիվ:  Լոնդոնցիները նույնպես աչքի են ընկել հնարամտությամբ: Նրանք կանգնեցրել են այնպիսի եղևնի, որի լույսերը կարելի է վառել համբույրի միջոցով, տեղեկացնում է tourdaily.ru-ն:

Tekali Taxi