Home / Армения / Գիտնականները անմահ օրգանիզմ են հայտնաբերել

Գիտնականները անմահ օրգանիզմ են հայտնաբերել

Ամերիկացի գիտնականները կյանքի նոր կառուցվածք են հայտնաբերել, որ փաստացի համարվում է անմահ և, ամենայն հավանականությամբ, մարդկությունից երկար կգոյատևի: Խոսքը ԱՄՆ NASA աերոտիեզերական գործակալության մասնագետների կողմից Կալիֆորնիայի Իոսեմիտյան ազգային այգում աղի լճի հատակին հայտնաբերված մանրէի մասին:

Լճում հայտնաբերված եզակի միկրոմարմինը կարող է գոյատևել մկնդեղով հարուստ միջավայրում, որը մնացած բոլոր կենդանի օրգանիզմների համար մահացու է:

Այս միկրոբը, ամենայն հավանականությամբ, մամոնտների ու դինոզավրերի դարաշրջանում էլ է եղել, և չի բացառվում, որ մարդկությունից երկար կապրի, որպեսզի նոր կյանքի սկիզբ տա: Նշենք, որ ավելի վաղ նման օրգանիզմներին վերագրում էին  այլմոլորակային ծագում, բայց իրականում նրանք ոչ թե այլմոլորակայիններ են, այլ հյուրեր անցյալից:   

Tekali Taxi