Home / Հայաստան / Հայաստանի վերնախավը դեռ պատրաստ չէ Ղարաբաղի հարցում փոխզիջումների. կարծիք

Հայաստանի վերնախավը դեռ պատրաստ չէ Ղարաբաղի հարցում փոխզիջումների. կարծիք

Հայաստանի քաղաքական վերնախավը դեռ չի հասունացել նրա համար, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում շոշափելի փոխզիջումների գնա: Այս մասին 1news.az-ին տրված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Ազգային ռազմավարության խնդիրները» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Աժդար Կուրտովը:

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն չէ, որտեղ ընդդիմությունը, օրինակ, կարող է օրինագիծ անցկացնել անկախ իշխանության համաձայնությունից: Հայաստանում իրավիճակը այլ է:

«Հայաստանը կարող է, թե չի կարող ճանաչել ԼՂՀ-ն: Նման հնարավորություն դեռ պահպանվում է: Իհարկե, հակամարտության ողջ ընթացքում Հայաստանը դա չի արել, բայց իրավիճակն այժմ փոխվել է: Եվ եթե այսօր հայաստանյան հանրությունը հակված է նրան, որ խաղաղության չգա Մադրիդյան սկբունքների հիման վրա, հետևաբար ԼՂՀ-ի հնարավոր ճանաչման մասին հայտարարության  տրամաբանությունը հասկանալի է: Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ-ն միայն իր վերջին խաղաքարտի կարգավիճակում: Դրանով իսկ Հայաստանը խաղաղ բանակցություններն անհեռանկարային իրադրության մեջ կդնի: Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ Երևանի քայլերը` ուղղված Ղարաբաղի ճանաչման հարցում Ազգային Ժողովի մասնակցությունն ապահովելուն, և հարցի հետաձգմանը մինչև դեկտեմբերի սկիզբ, կարելի է բնութագրել որպես եթե ոչ քաղաքական խաղ, այլ Բաքվի, ԵԱՀԿ-ի անդամների, և Ղազախստանի վրա ազդելու փորձ, որպեսզի վերջիններս չդրդեն Հայաստանին անշահավետ համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ», – ասել է քաղաքագետը:

Tekali Taxi