Home / Армения / Հայաստանցի լրագրողների ֆուտզալի առաջնության եզրափակիչը՝ վաղը

Հայաստանցի լրագրողների ֆուտզալի առաջնության եզրափակիչը՝ վաղը

«Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» լրագրողների ֆուտզալի մրցաշարի եզրափակիչում այս տարի կհանդիպեն «Մեդիամաքսն» ու Epress.am-ը:

Այսօր «Միկա» մարզադահլիճում կայացան մրցաշարի երկու կիսաեզրափակիչ հանդիպումները:

Առաջին խաղում «Մեդիամաքսը» հանդիպեց «Արևածաղիկի» հետ: Առաջին խաղակեսից հետո «Մեդիամաքսի» ֆուտբոլիստները հաղթում էին 3:0 հաշվով, սակայն երկրորդ կեսում «Արևածաղիկը» կարղացավ երկու անգամ հավասարեցնել հաշիվը՝ 3:3 և 4:4:

Հանդիպման վերջում «Մեդիամաքսը» 5-րդ գնդակը խփեց և ապահովեց հաղթանակը:

Երկրորդ կիսաեզրափակիչում Epress.am-ը դեռևս առաջին խաղակեսում 4:1 հաշվով առավելության հասավ «Արմենպրեսի» նկատմամբ, իսկ երկրորդ կեսում էլ ավելի ամրապնդեց հաջողությունը: Խաղի հաշիվն է 6:2:

Վաղը երրորդ տեղի համար խաղում 18:00-ին կմրցեն «Արևածաղիկն» ու «Արմենպրեսը», իսկ մեկ ժամ անց չեմպիոնի կոչումը կվիճարկեն Epress.am-ն ու «Մեդիամաքսը»:

Մրցաշարը կազմակերպում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:

Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է:

Tekali Taxi