Home / Армения / WikiLeaks-ի հիմնադրին գտել են, բայց դեռ չեն ձերբակալել

WikiLeaks-ի հիմնադրին գտել են, բայց դեռ չեն ձերբակալել

Բրիտանական ոստիկանությունը գիտի WIkiԼeaks կայքի հիմնադիր, Ինտերպոլի կողմից հետախուզվող Ջուլիան Ասանջի գտնվելու վայրը, սակայն միջոցներ չի ձեռնարկում նրան ձերբակալելու համար, քանի որ առայժմ ուսումնասիրում է մանրամասներն ու ձերբակալման հրամանի է սպասում: Այս մասին գրում են արևմտյան ԶԼՄ-երը:

Լրագրողների տվյալներով` Ասանջը, հոկտեմբերին Լոնդոն ժամանելով, իր բոլոր տվյալները հանձնել է ոստիկանություն: Այնուամենայնիվ, Սքոթլանդ Յարդը չի կարող ձերբակալել Ասանջին առանց բրիտանական Հանցավորության դեմ պայքարի գործակալության հրամանի: Հայտնի է դարձել, որ Ասանջին ձերբակալման հրաման արձակելու փաստի հետաձգումը կապված է նրա հետ, որ գործակալությունը «մանրամասներն է քննում»:

Միևնուն ժամանակ, WikiLeaks-ի հիմնադրի փաստաբան Մարկ Սթեֆենսը հավաստիացնում է, որ իր պաշտպանյալը չի թաքնվում և անգամ հարցազրույցներ է տվել:

Tekali Taxi