Home / Հայաստան / Սարգսյանը փակուղու մեջ է. հարցազրույց

Սարգսյանը փակուղու մեջ է. հարցազրույց

Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ճնշման մեծացումը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական և ռազմավարական դիսբալանսով: Այս մասին Время новостей ռուսաստանյան օրաթերթին տրված հարցազրույցում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով` քանի դեռ շարունակվում են բանակցությունները և առկա են միջազգային հանրության խոստումները հակամարտության կարգավորման վերաբերյալ, Բաքուն պատերազմ չի սկսի:

«Բայց նա casus belli կստանա, եթե ապացուցի, որ բանակցությունները տեղից չեն շարժվում: Միջազագային հանրության ուժեղ ճնշման բացակայության դեպքում պատերազմական գործողություններից խուսափել չի հաջողվի: Մյուս կողմից` Ռուսաստանը հակված է այն գաղափարին, որ ստատուս-քվո պահելն այլևս անհնար է: Վրաստանի հետ ունեցած պատերազմից երկու տարի անց բոլոր շահագրգիռ կողմերի հետաքրքրությունը ԼՂ հակամարտության լուծման հարցում մեծացել է»,- ասել է Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողը նշել է նաև, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս ունի` ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա անհամաձայնությունները կարգելափակեն ճեղքումն այս հարցում:

«Բայց դա կլինի ժամանակավոր հետաձգում: Սարգսյանին դժվար է ելք գտնել: Նրա քաղաքականությունը պատասխան չի տալիս այն հարցերին, թե ինչպես կարելի է պահել ռազմավարական բալանսը Ադրբեջանի հետ»,-հայտարարել է ընդդիմադիր գործիչը:

Այն հարցին, թե արդյոք Աստնայում ընթացող ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում խնդրի լուծման առաջընթաց կլինի թե ոչ, Զուրաբյանը պատասխանել է, որ Սերժ Սարգսյանի վրա կարող են ճնշում գործադրել:

«Նա փակուղու մեջ է: Իր լեգիտիմությունը պահպանվում է միջազգային հանրության մակարդակով, սակայն երկրի ներսում ամեն ինչ հակառակն է: Այդ իսկ պատճառով նա խոցելի է միջազգային ճնշման համար, միջազգային աջակցության կորուստը նրա համար կործանարար կարող է լինել»: 

Զուրաբյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` նշելով, որ վերջինս հրաժարական տվեց հենց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորության փնտրտուքների պատճառով:

1997 թ. միջազգային հանրության կողմից առաջարկված հարցի կարգավորման նախագծերն ընդունվեցին Հայաստանի և Ադրբեջանի կողմից, բայց ԼՂ-ն հրաժարվեց դրանցից և դրանք չեղյալ համարվեցին: 

«Հենց դա է ճկունությունը, որը այսօր չկա: Տեր-Պետրոսյանն այնպիսի որոշումներ էր առաջարկում, որոնք Հայաստանը կարող էր ընդունել որպես հաղթող կողմ և իրավիճակն էլ թույլ էր տալիս պահպանել ԼՂ-ն և կապը Լաչինի ու Քելբաջարի հետ: Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը նախազգուշացրեց` եթե այս պահին որոշում չընդունենք, մենք կկորցնենք մեր հաղթանակը: Եվ, փաստորեն, նա ճիշտ դուրս եկավ»,- ասել է քաղաքական գործիչը:

Հակամարտության կարգավորման ներկայիս նախագիծը, ըստ Զուրաբյանի, շատ ավելի վատն է, քան 1997 թվականի առաջարկը:

«Այն ժամանակ մի կետ կար որտեղ ասվում էր` ԼՂ-ի կարգավիճակն կորոշի Հայաստանը, Ադրբեջանը և հենց Լեռնային Ղարաբաղը: ԼՂ իրավունք ուներ ինքը որոշել իր ճակատագիրը: Համաձայն 1997 թվականի նախագծի Լաչինի շրջանը մնում էր Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ, ինչպես նաև բանակցություններ էին տարվում Քելբաջարը նույնպես այդ տարածաշրջանին միացնելու շուրջ: Այսօր, ելնելով Մադրիդյան սկբունքներից, բոլոր 7 տարածաշրջանները պետք է հանձնվեն, կմնա միջազգային վերահսկողության տակ գտնվող նեղ միջանցք, իսկ ադրբեջանցի փախստականները կվերադառնան այդ տարածաշրջան: Ապառազմականացումը, որն առաջարկում էին 1997 թ., այլևս չկա: Անվտանգության երաշխիքներ Հայաստանը չունի: Իսկ հայերը ստանում են ընդամենը մեկ արտահայտություն ` այսուհետ  Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնակամ որոշելու իր ճակատագիրը: Սա անորոշ ձևակերպում է, որն Իլհամ Ալիևը կմեկնաբանի իր ձևով, ասելով, որ ԼՂ-ն ինքնորոշում կստանա միայն Ադրբեջանի կազմում լինելու դեպքում, իսկ Սերժ Սարգսյանը իր ձևով, որ աշխարհն ընդունել է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը», – ասել է Զուրաբյանը:

Tekali Taxi