Home / Армения / Օմբուդսմենը խնդրում է հեռարձակման հնարավորություն տալ արտոնագիր չստացած հեռուստաալիքներին

Օմբուդսմենը խնդրում է հեռարձակման հնարավորություն տալ արտոնագիր չստացած հեռուստաալիքներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովին` խնդրելով հնարավորություն ընձեռել արտոնագիր չստացած հեռուստաալիքներին որոշ ժամանակ հեռարձակել:

«Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 16-ին և դեկտեմբերի  23-ին թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու լիցենզավորման մրցույթների արդյունքների ամփոփման հանգամանքը, ինչպես նաև մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներին տրված լիցենզիաների գործողության սկզբնաժամկետը`  ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին` խնդրելով հնարավորություն ընձեռել այն հեռուստաընկերություններին (համաձայնությամբ), որոնց լիցենզավորման մրցույթի արդյունքներով եթերային հեռարձակման լիցենզիա չի տրամադրվի, որոշակի ժամանակահատվածով շարունակելու հեռարձակման իրականացումը` ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման և հեռարձակման գործունեության ավարտի ապահովման նպատակով», – ասված է ՄԻ պաշտպանի նամակում:

Tekali Taxi