Home / Հայաստան / 2018թ. Աշխարհի առաջնությունը կանցնի Ռուսաստանում

2018թ. Աշխարհի առաջնությունը կանցնի Ռուսաստանում

Ռուսաստանը կհյուրընկալի 2018թ. Աշխարհի առաջնությունը, իսկ 2022թ. առաջնությունը կանցկացվի Քաթարում. այսպիսին են այսօր Ցյուրիխում կայացած քվեարկության արդյունքները:

Հիշեցնենք, որ 2018թ. առաջնությունն ընդունելու համար հայտեր էին ներկայացրել Անգլիան, ինչպես նաև Իսպանիա-Պորտուգալիա և Հոլանդիա-Բելգիա զույգերը: Ռուսների հիմնական մրցակիցը դարձավ իսպանա-պորտուգալական հայտը, սակայն վերջին փուլում ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամների մեծ մասը քվեարկեց Ռուսաստանի օգտին:

Ռուսաստանում մեկ օր առաջ էլ շատ քչերն էին կասկածում, որ իրենց երկիրը հաղթելու է: Մասնավորապես, երեկ НТВ+ հեռուստաալիքի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի ֆուտբոլային միության նախկին նախագահ, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Վյաչեսլավ Կոլոսկովը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանն անցնելու է երրորդ փուլ, որտեղ հաղթելու է Իսպանիային և Պորտուգալիային: Կոլոսկովի վարկածն իրականություն դարձավ, իսկ Ռուսաստանը հաջողության մասին հայտարարվելուց անմիջապես հետո ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը մեկնեց Ցյուրիխ:

Tekali Taxi