Home / Հայաստան / «Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանը կուսակից ակտիվ կանանց առաջխաղացում է խոստացել

«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանը կուսակից ակտիվ կանանց առաջխաղացում է խոստացել

ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 27-ին Ծաղկաձորում հանդիպել է սեմինար անցկացնող ՀՀԿ կանանց խորհրդի անդամների հետ: Օրաթերթը ներկայացնում է հանդիպման մանրամասները:

Սերժ Սարգսյանը կուսակից կանանց կոչ է արել չսահմանափակվել միայն անձնական կյանքով, այլ ակտիվորեն զբաղվել կուսակցական աշխատանքով: Եվ խոստացել է, որ «առավել ակտիվները պաշտոնեական առաջխաղացում» կունենան:

Չնայած նա հրավիրել է անկեղծ զրույցի, բայց զրույցն ընթացել է Հանրապետական ամենակատիվ կնոջ` Հերմինե Նաղդալյանի սցենարով: Տիկինը կանանց նախապես բաժանել է «ցեղակրոնության լույսի ներքո» գրված հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող պատրաստի տեքստեր, ռազմահայրենասիրական հարցադրումներ: Հերմինեն հոգ է տարել, որ որևէ մեկը սցենարից դուրս հարց չտա և Ազատիչին չանհանգստացնի ավելորդ հարցերով: Թերթիկները ճիշտ առոգանությամբ կարդացած կանայք վերջում Սերժ Սարգսյանի ձեռքից ստացել են ՀՀԿ պատվոգրեր: Ներկաներից մեկը նկատել է, որ Հերմինե Նաղդալյանը կարող է մենակ հանդիպել Սերժին և ստանալ բոլոր պատվոգրերը:

Tekali Taxi